25 ապրիլի 2011 - 16:08 AMT
«Արարատի» մարզչի կողմից ծեծված ֆոտոլրագրողի գործը հետաքննում է Շահումյանի բաժանմունքը

«Աշոտը զեկույց է ներկայացրել ոստիկանություն, և Անդրեասյանի դեմ հարուցված գործը հետաքննվում է Երևան քաղաքի ոստիկանության Շահումյանի բաժանմունքում: Ոստիկանությունը դեպքի վայրում էր պատահարից անմիջապես հետո: Մեր ֆոտոլրագրողն Անդրեասյանին լուսանկարում էր 10-12 մետր հեռավորությունից, ինչը չէր խանգարում նրա աշխատանքին»,- PanARMENIAN.Net-ի թղթակցին է ասել totalfootball.am-ի գլխավոր խմբագիր և տնօրեն Հայկ Պետրոսյանը:

Ապրիլի 23-ին Հայաստանի առաջնության 6-րդ տուրի «Արարատ» - «Փյունիկ» խաղի ընդմիջմանը «Արարատի» գլխավոր մարզիչ, «Արարատ-73»-ի ֆուտբոլիստ Արկադի Անդրեասյանը և նրան ուղեկցող անձինք ծեծել են totalfootball.am կայքի ֆոտոլրագրող Աշոտ Առուշանյանին: Անդրեասյանը հարձակվել է լուսանկարչի վրա, ծեծել է նրան ու պահանջելէ ջնջել իր լուսանկարները: Ավելի ուշ Առուշանյանը շտապ օգնության մեքենայով տեղափոխվել է հիվանդանոց: Առուշանյանը ուղեղի ցնցում է ստացել և ծնոտադիմային վնասվածք: Միջադեպի առնչությամբ քրեական գործ է հարուցվել, սակայն չհաստատված տվյալնելով Անդրեասյանը գիշերն անց է կացրել ոստիկանության բաժանմունքում:

Իսկ «Արարատի» երկրպագուներն Անդրեասյանի հրաժարականն են պահանջում ընթացիկ առաջնությունում վատ արդյունքների պատճառով: Նրանք նաև գտնում են, որ մարզիչը նման վարքով ակումբի անվան հետ է խաղում: