27 ապրիլի 2011 - 14:39 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Հայաստանի գյուղատնտեսության ոլորտի խնդիրների պատճառը Հողային օրենսգիրքն է

Հայաստանի գյուղատնտեսության խնդիրների մեղավորը Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն է, որը 2003-2004թթ. փոփոխություններ է կատարել Հայաստանի Հողային օրենսգրքում: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է ՀԱԿ անդամ, Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը: Նա նշել է, որ նոր Հողային օրենսգրքով թույլատրվել է բոլոր քաղաքացիներին գնել գյուղատնտեսական հողեր, ի տարբերություն նախկինի, որն այդ իրավունքը տրամադրել է միայն համայնքի անդամներին: Նախկին վարչապետը հավելել է, որ խոշոր հողակտորների սեփականատեր են դարձել բարձրաստիճան պաշտոնյաները և օլիգարխները, և հասարակ գյուղացիներն իրենց փոքր հողատարածքներով անմրցունակ են դարձել:

Հրանտ Բագրատյանը տարակուսանք է հայտնել այն փաստի առթիվ, որ գյուղատնտեսության նախարար է նշանակվել խոշոր ձեռներեց Սերգո Կարապետյանը, որը չի պաշտպանելու հասարակ գյուղացիների իրավունքները: Նախկին վարչապետի խոսքերով, դա, ինչպես նաև խորհրդարանի կազմը, վկայում են այն մասին, որ Հայաստանը հիմա բուրժուական պետություն է, որտեղ իշխանությունը պատկանում է բուրժուազիային, և հասարակ ժողովուրդը ներկայացված չէ իշխանությունում:

ՖՈՏՈՇԱՐՔ