28 ապրիլի 2011 - 14:53 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Պարույր Հայրիկյան. Ռոբերտ Քոչարյան քաղաքական գործիչ այժմ չկա

Գործող նախագահ Սերժ Սարգսյանի և ընդդիմադիր ՀԱԿ-ի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի համագործակցությունն ուղղված չէ Ռոբերտ Քոչարյանի դեմ: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը: Ըստ նրա, այդ համագործակցությունը կարող է միայն անուղղակի կերպով դեմ լինել Ռոբետր Քոչարյանին: Նա հավելել է, որ վերջին հանրահավաքում Լևոն Տեր-Պետրոսյանը հանեց 2008թ. մարտի 1-ի իրադարձությունների համար քաղաքական պատասխանատվության հարցը՝ տեղափոխելով այն դատաիրավական հարթություն:

Իր հերթին «Ազգային ինքնորոշւմ միավորում» կուսակցության առաջնորդ Պարույր Հայրիկյանը հայտարարել է, որ «Ռոբերտ Քոչարյան քաղաքական գործիչ այժմ չկա»: Ըստ նրա, դրա վկայությունն է Քոչարյանի մոտ կուսակցության ու քաղաքական դիրքորոշման բացակայությունը:

ՖՈՏՈՇԱՐՔ