28 ապրիլի 2011 - 18:13 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
ՀԱԿ համակարգող: Հայաստանում սկսվել է թավշյա հեղափոխություն

“Հայաստանում սկսվել է թավշյա հեղափոխություն, որը իրականացրել եք դուք”,- Ազատության հրապարակում ելույթ ունենալով հանրահավաքի ժամանակ, ասել է Հայ Ազգային Կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը: Նրա խոսքով, ՀԱԿ-ը դարձել է գործոն, որի հետ հնարավոր չէ հետ հաշվի չնստել: Ըստ Զուրաբյանի, հիմա իշխանությունները փորձում են ՀԱԿ-ի հետ երկխոսություն հաստատել, որի անհրաժեշտության մասին Կոնգրեսը հայտարարում էր դեռ մարտին:

Զուրաբյանը նշել է, որ իշխանությունները փորձում են ժողովրդին մոլորեցնել` հայտարարելով, թե Կոնգրեսը չի ցանկանում իշխանափոխություն: “ՀԱԿ-ի ծրագրերը նույն են մնացել: Մենք պահանջում ենք արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններ”, - նշել է Զուրաբյանը:

ՖՈՏՈՇԱՐՔ