28 ապրիլի 2011 - 18:32 AMT
Արամ Սարգսյան: ՀՀ ներկայիս ղեկավարությունը հասկանում է, որ արյամբ չի կարող պահել իշխանությունը

Հայ Ազգային Կոնգրեսը երկիշխանության միջոցով երկրում գործող բացարձակ իշխանությունը կվերածի ժողովրդավարականի: Հակառակ դեպքում հեղափոխությունը Հայաստանում անխուսափելի է: Ելույթ ունենալով Ազատության հրապարակում` ասել է “Հանրապետություն” կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:

Նրա խոսքով, Հայաստանում անարյուն իշխանափոխությունն անխուսափելի է: Արամ Սարգսյանը հիշեցրել է իր եղբոր, ՀՀ վարչապետ Վազգեն Սարգսյանի խոսքերը, ասելով. “Կան հարցեր, որոնք կարող ենք լուծել միայն ազգովի, հակառակ դեպքում մենք կկորցնենք Հայաստանը”:

“Հանրապետություն” կուսակցության ղեկավարը նշել է, որ հաջողության հնարավոր կլինի հասնել միայն համախմբվածության միջոցով: Սարգսյանի խոսքով, ներկայիս ղեկավարությունը հասկանում է, որ արյամբ չի կարող պահել իշխանությունը: