30 ապրիլի 2011 - 14:56 AMT
ՀՀ ԱԳՆ. Ադրբեջանի վարքագիծն արժանի է միջազգային հանրության ամենախիստ դատապարտմանը

Ադրբեջանի դրսեւորած արկածախնդիր գործելաոճի պատճառով ստեղծված իրավիճակը լրացուցիչ լարվածություն է ստեղծում՝ բացասաբար ազդելով բանակցային գործընթացի վրա: Այս մասին ասվում է Հայաստանի արտգործնախարարության հայտարարության մեջ` Ադրբեջանի և Արցախի շփման գծում զոհված երեք հայ զինծառայողների առնչությամբ:

«Ադրբեջանը ցույց է տալիս, որ կարող է արհամարել միջազգային տարբեր ատյաններից եւ երկրներից հնչող հրադադարի ամրապնդման, դիպուկահարների դուրսբերման, վստահության ամրապնդման եւ միայն խաղաղ ճանապարհով խնդիրները լուծելու վերաբերյալ կոչերը: Այս վարքագիծն արժանի է միջազգային հանրության ամենախիստ դատապարտմանը»,- ասվում է հայտարարության մեջ: