30 ապրիլի 2011 - 15:45 AMT
Լրացել է «Արաբո» ջոկատի հրամանատար Սիմոն Աչիկգյոզյանի մահվան 20-ամյակը

Ապրիլի 30-ին լրացավ «Արաբո» ջոկատի հրամանատար, Մարտական խաչ առաջին աստիճանի շքանշանակիր, ազատամարտիկ Սիմոն Աչիկգյոզյան (Դեդ) մահվան 20-ամյակը: Նա զոհվել է 1991թ-ին ապրիլի 30-ին Մարտունաշենում, ինքնապաշտպանական մարտերի ժամանակ:

Սիմոն Աչիկգյոզյանը ծնվել է 1939 թ-ին Ռումինիայում: 1946 թ-ին ընտանիքի հետ հայրենադարձվել է Խորհրդային Հայաստան, սովորել Երևանի դպրոցներից մեկում: Ավարտելով դպրոցը ոսկե մեդալով, ընդունվել է ԵՊՀ Երկրաբանության ֆակուլտետ: Երկար տարիներ աշխատել է ՀՀ ԳԱԱ Երկրաբանության ինստիտուտում, պաշտպանել է թեկնածուական, այնուհետև դոկտորական ատենախոսություն: Եղել է Քաղխորհրդի պատգամավոր, ինչպես նաև երգել է «Նարեկ» կամերային երգչախմբում: Արցախյան շարժման առաջին օրերից ի վեր եղել է «Արաբո» ջոկատի անդամ, այնուհետև` հրամանատար: