2 մայիսի 2011 - 13:38 AMT
Կարեն Ավագյանն առաջարկում է Հայաստանում ստեղծել պուրակ ապամոնտաժված հուշարձանների համար

ՀՀԿ պատգամավոր Կարեն Ավագյանն առաջարկել է Հայաստանում ստեղծել պուրակ, որտեղ կտեղադրվեն բոլոր ապամոնտաժված հուշարձանները: Այդ մասին նա հայտարարել է Երևանում մամլո ասուլիսում: «Դա նույնպես մեր պատմությունն է, և ավելի հնչեղ կլինի խոսել դարաշրջանի մասին քանդակների լեզվով»,- նշել է նա: Միաժամանակ, Ավագյանը նշել է, որ ոչ միայն Հայաստանում են ապամոնտաժվում հուշարձաններ, այլ նաև աշխարհի շատ երկրներում` ելնելով տարբեր պատճառներից:

Իր հերթին անվանի հայ քանդակագործ Լևոն Թոքմաջյանը նշել է, որ Բանվորի ապամոնտաժված հուշարձանի հեղինակ Արա Հարությունյանը ծանր է տարել իր հուշարձանի ապամոնտաժումը: Նա ասել է, որ հուշարձանն այն ժամանակաշրջանի արտացոլումն է, որում այն ստեղծվել է, և ժողովուրդը պարտավոր է հարգել իր պատմությունը: