2 մայիսի 2011 - 16:25 AMT
Բրայան Ֆոլը չի բացառում, որ ամռանը ղարաբաղյան գործընթացում որոշակի առաջընթաց է հնարավոր

Թեև Մեծ Բրիտանիան ԵԱՀԿ ՄԽ անդամ չէ, նրան հետքրքրում է ղարաբաղյան գործընթացքում առկա իրավիճակը: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին տված հարցազրույցում հայտնել է Հարավային Կովկասում Մեծ Բրիտանիայի կառավարության հատուկ ներկայացուցիչ Բրայան Ֆոլը: «Մենք աջակցում ենք Մինսկի խմբի ջանքերին: Երևանում ես հանդիպել եմ ամերիկացի և ֆրանսիացի համանախագահների հետ, ինչպես նաև Հայաստանում ՌԴ դեսպանի, ուստի կարող եմ ասել, որ հիմա բավական տեղյակ եմ գործընթացի մասին: Մենք հուսով ենք, որ առաջիկայում` ամռան մոտ, ղարաբաղյան հակամարտության գործընթացում կարելի կլինի արձանագրել որոշակի առաջընթաց: Ամենագլխավորն այն է, որ ղարաբաղյան հակամարտությունը պետք է բացառապես խաղաղ լուծում ունենա, և հենց այդ մասին ենք մենք զրուցում Երևանում և Բաքվում մեր հանդիպումների ժամանակ»,- ասել է Բրայան Ֆոլը:

Հաջողության համար անհրաժեշտ է փոխզիջում երկու կողմերից: «Ինչո՞ւ ես նշեցի, որ մոտ ապագայում առաջընթաց եմ ակնկալում: Սովորաբար գարնանը բանակցային գործընթացն ակտիվանում է»,- պարզաբանել է Մեծ Բրիտանիայի կառավարության հատուկ ներկայացուցիչը:

Բրայան Ֆոլի հետ հարցազրույցի տեքստն ամբողջությամբ