4 մայիսի 2011 - 10:38 AMT
ՀԱԵ բրիտանական թեմը «Հայկական փողոցային փառատոն» կանցկացնի Լոնդոնում

Հունիսի 12-ին Լոնդոնում տեղի կունենա առաջին «Հայկական փողոցային փառատոնը», որը կազմակերպում է Մեծ Բրիտանիայում Հայ Առաքելական եկեղեցու թեմը: Փառատոնում կներկայացվի Անգլիայի հայ համայնքի կյանքը: Փառատոնի մասնակիցներն ու հյուրերը կհավաքվեն 1923թ. կառուցված սբ. Սարգսի եկեղեցու մոտ և ականջալուր կլինեն Հաղպատի վանքում ձայնագրված 7-րդ դարի զանգերի ղողանջին: Երեկոյան սբ. Սարգսի եկեղեցում պատարագ կմատուցվի, իսկ եկեղեցու բակում կկայանա համերգ, որի ժամանակ կհնչեն նաև հայկական հոգևոր երգեր` շարականներ: