4 մայիսի 2011 - 12:08 AMT
Եվգենի Բարեև. Արոնյանը և Տոպալովն աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարի ֆավորիտներ են

Ռուսաստանի հավաքականի կազմում շախմատի աշխարհի չեմպիոն, գրոսմայստեր Նիկիտա Վիտյուգովը կարծում է, որ աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների քառորդ եզրափակիչ խաղերում ամենահետաքրքիրը լինելու է Լևոն Արոնյանի և Ալեքսանդր Գրիշչուկի հանդիպումը:

«Թեև Հայաստանի հաղթելու շանսերը ցիկլում բավական բարձր են, այդ խաղում նրա համար հեշտ չի լինելու: Գրիշչուկի ցայտնոտը փորձություն է լինելու երկու խաղացողների համար: Հավանաբար պարտիայի միայն սկզբնական փուլում , հաշվի առնելով հզորագույն մարզչական խումբը, առավելությունն Արոնյանի կողմն է լինելու: Եթե Ալեքսանդրին հաջողվի դեբյուտում առաջինը զարմացնել մրցակցին, ապա նրա շանսերն այս խաղում վատ չեն լինի: Հաղթանակների առատություն հարկ չի լինի սպասել, բայց ոչ ոքին նման դիմակայությունում կարող է ուրախալի լինել»,- Վիտյուգովի խոսքերը հաղորդում է sport.rian.ru-ն:

Ռուսաստանի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Եվգենի Բարեևը մրցաշարի գլխավոր ֆավորիտներ է անվանել է Լևոն Արոնյանին և Վեսելին Տոպալովին. «Եթե ոչ մի անկանխատեսելի բան չպատահի, ապա նրանց միջև եզրափակիչ հանդիպման ժամանակ առավելությունը կլինի Արոնյանի կողմը: Արոնյանը խաղի որակով և ելույթների կայունությամբ առանձնանում է մնացած մրցակիցների ֆոնի վրա»: