4 մայիսի 2011 - 17:48 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Լիտվայի նախագահը Հայաստանին առաջարկել է հայկական ԱԷԿ-ի սթրես-թեստ անցկացնել

ԵԱՀԿ-ում նախագահող Լիտվայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեն Երևան կատարած այցի շրջանակներում Հայաստանի նախագահի հետ քննարկել է Ճապոնիայում տեղ գտած իրադարձություններից հետո հայկական ԱԷԿ-ի սթրես-թեստ անցկացնելու հարցը: «Ճապոնական «Ֆուկուսիմա» ԱԷԿ-ում տեղի ունեցած վթարից հետո Եվրոպան ձգտում է ապահովել ատոմային անվտանգության բարձր չափանիշները, և դա կարևոր է ոչ միայն Հայաստանի, այլև ողջ աշխարհի համար»,- Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնել է Դալյա Գրիբաուսկայտեն:

Լիտվայի նախագահն ավելացրել է, որ Եվրոպան եվրոպական ԱԷԿ-երի սթրես-թեստ է նախաձեռնել, ինչը կօգնի ոչ միայն բարձրացնել անվտանգության միջոցները, այլև տեղեկատվության փոխանակման միջոցով կամրապնդի պետությունների միջև վստահությունը: «Ինչպես ես հասկացա այդ հարցի քննարկման ընթացքում, Հայաստանը նույնպես պատրաստ է դրան»,- հայտնել է Լիտվայի նախագահը:

ՖՈՏՈՇԱՐՔ