4 մայիսի 2011 - 18:26 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Երևանն ափսոսում է, որ Բալթյան երկրների համագործակցության օրինակն անհնար է կիրառել Հարավային Կովկասում

Հայաստանի եվրաինտեգրման գործընթացում Լիտվայի աջակցությունը կարևոր է պաշտոնական Երևանի համար: Այդ մասին Երևանում Լիտվայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեի հետ համատեղ մամլո ասուլիսում հայտնել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Խոսելով Բալթյան երկրների հաջող համագործակցության մասին` ՀՀ նախագահն ափսոսանքով է նշել, որ նման համագործակցությունն անհնար է Հարավային Կովկասում, որովհետև Ադրբեջանը նոր բաժանարար գծեր է անցկացնում տարածաշրջանում:

Խոսելով Հայաստանի և Լիտվայի փոխհարաբերությունների մասին` ՀՀ նախագահը հայտնել է, որ երկու պետությունների անկախության հռչակումից հետո հայ-լիտովյան հարաբերությունները դինամիկ են զարգանում: «Հայաստանը Լիտվային դիտարկում է որպես բարեկամական երկիր և որպես գործընկեր: Մեր երկխոսությունն ընդլայնվում է` ներգրավելով նորանոր ոլորտներ»,- ասել է Հայաստանի նախագահը:

Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Լիտվային` վերջինիս խորհրդարանում Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար` նշելով, որ դեռևս XIX դարի վերջին լիտովյան ժողովուրդն արձագանքել է Օսմանյան կայսրությունում հայերի կոտորածին:

ՖՈՏՈՇԱՐՔ