5 մայիսի 2011 - 15:26 AMT
Հայ քաղաքագետները չեն հավատում, որ «Օրինաց երկիրը» կմտնի ապագա խորհրդարանի կազմի մեջ

Հայ քաղաքագետներ Սուրեն Սուրենյանցի և Երվանդ Բոզոյանի կարծիքով կոալիցիոն «Օրինաց երկիր» կուսակցությունը չի մտնելու ապագա ԱԺ կազմի մեջ: Այդ մասին նրանք հայտարարել են Երևանում մամլո ասուլիսում: «Նույնիսկ ընտրությունների ամբողջական կեղծման դեպքում, նույնիսկ եթե երկրում թողնեն միայն Արթուր Բաղդասարյանի ազգականներին, ես չեմ տեսնում «Օրինաց երկիրը» ապագա խորհրդարանի կազմում»,- հումորով նշել է Սուրենյանցը: Նրա կարծիքով, ապագա խորհրդարանական ընտրություններում ֆավորիտ են լինելու իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցությունը և ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը: Նրա խոսքերով, խորհրդարանի կազմի մեջ մտնելու են նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը և ՀՅ Դաշնակցությունը:

Երվանդ Բոզոյանը համաձայնվել է գործընկերոջ կարծիքի հետ և հավելել, որ «Ժառանգություն» կուսակցությունը ևս խորհրդարան մտնելու շանսեր ունի: Նրա կարծիքով, դա «Ժառանգությանը» կհաջողվի միայն այն դեպքում, եթե նա կարողանա այլ ընդդիմադիր ուժերի հետ ստեղծել նոր քաղաքական ուժ: