5 մայիսի 2011 - 16:22 AMT
Վարչապետ Տիգրան Սարգսյանը կմասնակցի WhoCares խմբի ձայնասկավառակի եւ տեսահոլովակի շնորհանդեսին

Մայիսի 6-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահում կկայանա Deep Purple-ի վոկալիստ Յան Գիլանի եւ Black Sabbath-ի կիթառահար Թոնի Այոմիի կողմից ստեղծված WhoCares խմբի ձայնասկավառակի եւ տեսահոլովակի շնորհանդեսը, որին կմասնակցի ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

WhoCares հարդ ռոք խումբը ձևավորվել է Deep Purple խմբի վոկալիստ Յան Գիլանի եւ Black Sabbath խմբի կիթառահար Թոնի Այոմիի նախաձեռնությամբ, որոնք համախմբելով իրենց շուրջ բասիստ Ջեյսոն Նյուսթեդին, ստեղնահար Ջոն Լորդին, Iron Maiden խմբի հարվածահար Նիկո ՄաքԲրայանին և HIM խմբի անդամ Լինդե Լինդստրյոմին: WhoCares խումբը ստեղծվել է Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոցի վերականգնման աշխատանքների համար դրամական միջոցներ հանգանակելու նպատակով: Դպրոցը փլվել է 1988 թվականի դեկտեմբերի 7-ին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի ժամանակ: Խմբի ստեղծման մտահղացումը եկել է այն ժամանակ, երբ Յան Գիլանը և Թոնի Այոմին 2010 թ-ին եկել էին Հայաստան: