Կիպրոսի հայ համայնքը ուխտագնացություն կկատարի դեպի թուրքերի կողմից օկուպացված կղզու հյուսիսում գտնվող Սբ Մակար (Սբ Մակարիոս) վանքը: Միջնադարյա վանքը, որը գտնվում է Կիրենիա լեռան վրա, թալանի է ենթարկվել 1974թ. թուրքական զորքերի ներխուժման ժամանակ:
Ամենամայ ուխտագնացությունը, որ կազմակերպել են հայազգի պատգամավոր Վարդգես Մահտեսյանն ու ՀԱԵ Կիպրոսի թեմը ՄԱԿ-ի հետ համագործակցությամբ, կսկսվի մայիսի 8-ին: Հարյուրավոր հայեր Կիպրոսից և Սփյուռքից կայցելեն վանք:
Ուխտագնացությունը կատարվում է արդեն հարյուր տարի մայիսի առաջին կիրակի օրը: Պաշտոնական ժամերգությունն այդ առիթով տեղի ունեցավ մայիսի 1-ին Նիկոսիայի Սբ Աստվածածին հայկական եկեղեցում:
Սբ Մակարում պատարագը կմատուցի Կիպրոսի թեմի առաջնորդ, արքեպիսկոպոս Վարուժան Գերգերլյանը, գրում է Financial Mirror.com-ը: