11 մայիսի 2011 - 08:18 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Էմմին չանցավ «Եվրատեսիլ 2011»-ի եզրափակիչ

Դյուսելդորֆում (Գերմանիա) ընթացող «Եվրատեսիլ 2011»-ի հայաստանյան մասնակից Էմմին չանցավ մրցույթի եզրափակիչ: Սակայն հարկ է նշել, որ երգչուհու ելույթը բավական լավ ընդունվեց Arena մարզադաշտում գտնվող հանդիսատեսի կողմից: Եզրափակիչ անցան Սերբիան, Լիտվան, Հունաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, Շվեյցարիան, Հունգարիան, Ֆինլանդիան, Ռուսաստանը և Իսլանդիան:

Մայիսի 10-ին Դյուսելդորֆում (Գերմանիա) կայացավ «Եվրատեսիլ-2011» երգի մրցույթի առաջին կիսաեզրափակիչը: Էմմին ելույթ ունեցավ չորրորդ համարի ներքո «Boom-Boom» երգով: Ռուսաստանցի մասնակից Ալեքսեյ Վորոբյովը Get You կատարմամբ ելույթ ունեցավ յոթերորդը, Վրաստանի մասնակից ռոք երգչուհի Eldrine-ը One More Day կատարմամբ 9-րդ ելույթ ունեցողն էր, իսկ Ադրբեջանի ներկայացուցիչներ Նիգյար Ջամալ և Էլդարա Գասիմովա դուետը ելույթ ունեցավ տասնիններորդը Running Scared երգով: Առաջին կիսաեզրափակչի ընթացքում ընդհանուր առմամբ ելույթ ունեցան 19 երկրների ներկայացուցիչներ:

ՖՈՏՈՇԱՐՔ