«Արմավիա» ընկերությունն ամեն ինչ անում է Ստեփանակերտ-Երևան չվերթի բացմանն օժանդակելու համար, բայց ինքն այնտեղ չի թռչելու»,- հաղորդել է ընկերության սեփականատեր Միխայիլ Բաղդասարովը` պատասխանելով PanARMENIAN.Net-ի թղթակցի հարցին այն մասին, թե մտադիր է արդյոք ընկերությունը չվերթ բացել դեպի ԼՂՀ մայրաքաղաք: Նրա խոսքերով, ինչպես ընկերությունը, այնպես էլ Արցախի իշխանությունները, կարծում են, որ իրենք ունենալու են իրենց սեփական ընկերությունը, որը թռիչքներ է իրականացնելու Ստեփանակերտ-Երևան չվերթով:
Բաղդասարովը նաև նշել է, որ օդանավակայանի բացման հարցը հետաձգվում է այն պատճառով, որ առաջացել է թռիչքուղու լայնացման անհրաժեշտություն, ինչն օդանավակայանն ավելի պատկառելի է դարձնելու, քանի որ կարող է ընդունել ոչ միայն փոքր, այլ նաև միջին ինքնաթիռներ: