11 մայիսի 2011 - 17:46 AMT
Ռալֆ Յիրիկյանը հանդիպել է Վանաձորի պետական մանկավարժական համալսարանի ուսանողների հետ

ՎիվաՍել-ՄՏՍ-ը իր օրինակով քաջալերում է ապագա մասնագետներին` գործնական հմտությունների ձեռքբերման հարցում: Ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը հանդիպել է Վանաձորի պետական մանկավարժական համալսարանի ուսանողների հետ: Այս մասին տեղեկացնում են ՎիվաՍել-ՄՏՍ-ի մամլո ծառայությունից։

Ինչ ազդեցություն կարող է ունենալ կառավարման ավտորիտար մեթոդը: Ի՞նչ է կառավարման մշակույթը և որքանո՞վ այն կարող է ազդել կազմակերպության զարգացման վրա: Այս հարցերի շուրջ են խոսել ուսանողները Ռալֆ Յիրիկյանի հետ։

«Հավակնոտ ծրագրեր կյանքի կոչելու հարցում շատ կարևոր է կառավարման մշակույթի ընտրությունը: Աշխատակիցների միջանձնային հարաբերությունները, նրանց արդյունավետ հաղորդակցվելը և թիմային աշխատանքը նպաստում են կազմակերպության դրական հեղինակության ստեղծմանն ու բարձր վարկանիշի պահպանմանը: Դրան զուգահեռ, չափազանց կարևոր է յուրաքանչյուրի հմտությունների բացահայտումը. դա մի ճանապարհ է, որն ապահովում է աշխատակիցների խրախուսումն ու առաջխաղացումը: Այդ ամենի հիմքում ամենկարևորը` կազմակերպության կարգուկանոնին հետևելու և մյուսներին ուղղորդելու` ղեկավարի օրինակն է», - ասաց Ռալֆ Յիրիկյանը: