12 մայիսի 2011 - 11:33 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Հայաստանը պարզեցնում է քուվեյթցի դիվանագետների մուտքը երկիր

Հայաստանի կառավարությունը մայիսի 12-ի նիստում հաստատել է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Քուվեյթի Պետության կառավարության միջև դիվանագիտական և հատուկ անձնագրեր կրող անձանց առանց մուտքի արտոնագրի միմյանց տարածք մուտք գործելու մասին» փոխըմբռնման հուշագրի կնքմանը

համաձայնություն տալու մասին առաջարկը:

Դրա հետ կապված` Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը նշել է, որ կառավարության այդ որոշումը նպաստելու է երկկողմանի հարաբերությունների ընդլայնմանը և փոխադարձ պաշտոնական այցելությունների ակտիվացմանը:

ՖՈՏՈՇԱՐՔ