12 մայիսի 2011 - 16:54 AMT
Երևանում կկայանա շների միջազգային արտոնագրված ցուցահանդես

Մայիսի 22-ին Երևանում կկայանա CACIB դասի բոլոր տեսակի շների «Հայաստանի Սուպերգավաթ-2011» միջազգային արտոնագրված ցուցահանդես: Առաջնության կազմակերպիչը Հայաստանի կինոլոգիական-սպորտային միությունն է:

Հայտերի վերջին օրը մայիսի 13-ն է, այդ օրն էլ պարզ կդառնա մասնակիցների վերջնական քանակը: Ցուցահանդեսին կարող են մասնակցել երկու ամսականից մեծ շներ: Մրցույթը կդատի Անգլիայից, Լատվիայից, Լիտվայից ժամանած ժյուրին:

Առաջին նման առաջնությունը կայացավ 2010 թվականին, իսկ արդեն 2011 թվականի հոկտեմբերին կկայանա ևս մեկ միջազգային արտոնագրված ցուցահանդես, որտեղ կրկին իրենց հնարավորությունները կկարողանան ցույց տալ բոլոր շնատեսակները: