13 մայիսի 2011 - 13:24 AMT
Հայաստանը բողոք չի ներկայացրել EBU-ին «Եվրատեսիլ-2011»-ի կազմակերպման վերաբերյալ

Հայաստանը բողոք չի ներկայացրել Հեռարձակողների եվրոպական միությանը՝ EBU-ին «Եվրատեսիլ-2011»-ի առաջին կիսաեզրափակչի ոչ պատշաճ կազմակերպման վերաբերյալ, որի արդյունքում բազում եվրոպացի հեռուստադիտողներ չեն կարողացել մասնակցել SMS քվեարկությանը: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին է հայտնել հայկական պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը՝ հերքելով որոշ ԶԼՄ-ների տեղեկատվությունն այն մասին, որ Հայաստանը պաշտոնական բողոք է հղել EBU-ին:

Սակայն Գոհար Գասպարյանը չի հստակեցրել, թե արդոյք Հայաստանը մտադիր է վիճարկել մրցույթի առաջին կիսաեզրափակչի արդյունքները:

Մայիսի 10-ին Դյուսելդորֆում կայացել է «Եվրատեսիլ 2011» մրցույթի առաջին կիսաեզրափակիչը: Էմմին հանդես է եկել 4-րդ համարի տակ: Էմմին մրցույթում ներկայացրել է «Boom-Boom» երգը: Երգչուհու ելույթից առաջ շատ հայ արտիստներ հավատում էին, որ «Boom-Boom» երգը մտնելու է մրցույթի լավագույն հնգյակ: