14 մայիսի 2011 - 12:56 AMT
Նազիկ Ավդալյան. Միայն 6 ամսվա ընթացքում պարզ կդառնա՝ կկարողանամ ես արդյոք շարունակել մարզական կարիերան

«Կարևորը, ես արդեն տանն եմ և ինձ լավ եմ զգում: Մեջքի ցավերը շատ չեն անհանգստացնում», PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասել է աշխարհի ու Եվրոպայի ծանրամարտի չեմպիոն Նազիկ Ավդալյանը, որը մայիսի 13-ին դուրս է գրվել հիվանդանոցից ծանր վիրահատությունից հետո:

Ապրիլի 26-ին Նազիկ Ավդալյանը վթարի ենթարկվեց Գյումրի-Վանաձոր մայրուղում՝ ստանալով ողնաշարի գոտկատեղի հատվածի վնասվածք և առաջին ողի բեկորային կոտրվածքներ: Նրան վիրահատել են «Էրեբունի» բժշկական կենտրոնում ապրիլի 28-ին:

Ըստ Ավդալյանի, 5-6 ամսից պարզ կդառնա, կկարողանա նա արդյոք շարունակել իր մարզական կարիերան. «Այն ժամանակ էլ կխորհրդակցենք բժիշկների հետ ու որոշում կկայացնենք՝ հուսով եմ, որ կկարողանամ վերականգնվել և ուրախացնել իմ երկրպագուներին, որոնք ցավում էին ինձ համար և իմ կողքին էին»: