16 մայիսի 2011 - 17:18 AMT
Սերգո Կարապետյան. 6000 գյուղացի այսօրվա դրությամբ գյուղատնտեսական վարկ են ստացել

Սուբսիդավորված գյուղատնտեսական վարկերի տրամադրումը գտնվում է գյուղանախարարության մշտական հսկողության տակ: Ինչպես հայտարարել է նախարար Սերգո Կարապետյանը, ելույթ ունենալով խորհրդարանում, այսօրվա դրությամբ 4 մլրդ 20 մլն դրամի չափով վարկավորում է իրականացվել. Վարկեր տրամադրվել են շուրջ 6000 ֆերմերային տնտեսությունների:

Նախարարը նշել է, որ վարկերի ձևակերպումը պարզեցված է և դրանք ստանալու համար խոչընդոտներ պետք է որ չլինեն:

Վարկերը տրամադրվում են տարեկան 14 տոկոս տոկոսադրույքով, որոնցից չորս տոկոսը սուբսիդավորում է պետությունը, իսկ առանձին շրջաններում 6 տոկոսը: