17 մայիսի 2011 - 14:58 AMT
Անտոնիո Գուտերեշ. Հայ փախստականների խնդիրը կարող է լուծվել միջազգային համագործակցության ճանապարհով

Ադրբեջանից հայ փախստականներին բնակարանով ապահովելու հարցը հնարավոր է լուծել միայն միջազգային համագործակցության ճանապարհով: Այդ մասին Ադրբեջանից հայ փախստականների խնդիրներին նվիրված միջազգային համաժողովում հայտարարել է փախստականների հարցերով ՄԱԿ գերագույն հանձնակատար Անտոնիա Գուտերեշը: Նրա խոսքերով, նա 5 տարի առաջ այցելել է այն վայրերը, որտեղ բնակվել են հայ փախստականները և ցնցվել նրանց կենսապայմաններից. «նրանցից շատերն ապրում են անընդունելի պայմաններում»:

«Ցածր և միջին կենսամակարդակով երկրների համար նման մարտահրավերը չափազանց լուրջ է առանց միջազգային հանրության օգնության այս հարցը լուծելու համար»,- ասել է Անտոնիա Գուտերեշը և հավելել, որ փախստականների խնդրի լուծումն անպայման պետք է ներառվի Հայաստանի տնտեսական զարգացման օրակարգում: Այդ առումով ՄԱԿ-ը պատրաստ է Հայաստանին ամեն կերպ աջակցել այս հարցում: