17 մայիսի 2011 - 18:48 AMT
Լևոն Զուրաբյանը հանդիպել է Եվրախորհրդարանի փորձագետների և պատգամավորների օգնականների պատվիրակության հետ

Մայիսի 17-ին Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյանը հանդիպել է Եվրախորհրդարանի փորձագետների և պատգամավորների օգնականների պատվիրակության հետ` որոնք Հայաստանում են Հայաստանի եվրոպական բարեկամներ (European Friends of Armenia) կազմակերպության աջակցությամբ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակը և ստեղծված ճգնաժամից դուրս գալու հնարավոր ելքերը: Անդրադարձ է եղել նաև Հայաստանի արտաքին քաղաքականության ոլորտի առանցքային հարցերին: Լևոն Զուրաբյանը ներկայացրել է Կոնգրեսի դիրքորոշումները Եվրոմիության հետ համագործակցության, հայ-ռուսական հարաբերությունների, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման և հայ-թուրքական հաշտեցման գործընթացի վերաբերյալ:

Հանդիպմանը մասնակցել է նաև Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչ Ավետիս Ավագյանը: