18 մայիսի 2011 - 16:02 AMT
Global Finance-ը Պրոմեթեյ բանկին ճանաչել է 2011 թ. Հայաստանի «Լավագույն ենթապահառու բանկ»

2011 թ. մայիսի 16-ին Global Finance հեղինակավոր ամսագիրը Պրոմեթեյ բանկին ճանաչել է որպես 2011թ. աշխարհի լավագույն ենթապահառու բանկերից մեկը և Հայաստանի «Լավագույն ենթապահառու բանկը»:

Որոշում կայացնելիս հաշվի են առնվել հաճախորդների հետ փոխհարաբերությունները, ծառայությունների որակը, մրցակցային սակագները, տեխնիկական ապահովվածությունը, բիզնեսի զարգացման ուղղությունները, տեղական օրենքների իմացությունը և այլ չափանիշներ:

Ինչպես ասել է Global Finance ամսագրի հրատարակիչ պրն. Ջոզեֆ Ջիարապուտոն. «Մենք ընտրել ենք այն բանկերին, որոնք ողջ աշխարհում լավագույնն են ակտիվների սպասարկման և պահպանման գործում», հաղորդում է բանկի մամլո ծառայությունը: