18 մայիսի 2011 - 17:37 AMT
Հովիկ Աբրահամյանը հուսով է, որ կոալիցիայի առաջարկն ընդդիմադիրներին ազատ արձակելու վերաբերյալ դրական լուծում կստանա

Հայաստանի ԱԺ ղեկավար Հովիկ Աբրահամյանը հուսով է, որ Հայաստանի նախագահին ներկայացված կոալիցիայի առաջարկն ընդդիմադիրների կողմնակիցներին ազատ արձակելու վերաբերյալ դրական լուծում կստանա: «Ես անձամբ հուսով եմ, որ այդպես կլինի»,-հայտարարել է ԱԺ խոսնակը՝ հիշեցնելով, որ ՀՀԿ, «Բարգավաճ Հայաստանի» և «Օրինաց երկրի» խորհրդարանական խմբակցություններն առաջարկել են նախագահին ազատ արձակել ընդդիմության մի շարք կողմնակիցների:

Ինչպես ակնկալվում է մամուլում, հնարավոր է, որ դա տեղի ունենա մայիսի 28-ին՝ Առաջին Հանրապետության օրը: