21 մայիսի 2011 - 12:05 AMT
Բակո Սահակյանն ու Սերգո Կարապետյանը քննարկել են հայրենական արտադրության խթանման հարցերը

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մայիսի 21-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանին եւ նրա տեղակալ Գրիշա Բաղիյանին:

Հանդիպմանը, որին մասնակցում էր նաեւ Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Արմո Ծատուրյանը, քննարկվել են գյուղատնտեսության զարգացման, այս ոլորտում երկու հայկական պետությունների համագործակցությանը վերաբերող հարցեր:

Հատուկ ուշադրություն է դարձվել գյուղատնտեսությունում ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման, հայրենական արտադրությունը խթանելու հիմնախնդիրներին, հայտնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: