23 մայիսի 2011 - 17:18 AMT
Մարսելում ցուցադրվում են հայ ծաղրանկարչի աշխատանքները

Ֆրանսիական Մարսել քաղաքի «Սահակ-Մեսրոպ» մշակութային կենտրոնում բացվել է ծաղրանկարիչ, Հովհաննես Չաչկալի անհատական ցուցահանդեսը` ստեղծված Ստամբուլի «Ակոս» թերթի համար:

Հովհաննես Չաչկալը ծնվել է 1959 թ-ին Ստամբուլում: Մասնագիտությամբ դեղագործ է: Ծաղրանկարներով սկսել է զբաղվել 1977 թ-ից, տարբեր տարիներին աշխատել է Ստամբուլում լույս տեսնող թերթերում և ամսագրերում: 2008թ-ի հունվարին Հրանտ Դինքի հիշատակին տպագրել է մեծ ալբոմ: Այժմ աշխատում է «Ակոս» թերթում, տեղեկացնում է Nouvelles d`Arménie-ն:

Ցուցահանդեսը կշարունակվի մինչև մայիսի 29-ը: