24 մայիսի 2011 - 15:06 AMT
ՀՀ ԱԺ-ն քվեարկեց Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու օգտին

ՀՀ ԱԺ-ն այսօր շարունակեց երեկ մեկնարկած ՀՀ Ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկումը: Ելույթ ունենալով խորհդարանում` ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը անդրադարձավ 2 հիմնական փոփոխության: Առաջին փոփոխությունը վերաբերում էր նրան, որ համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածուն պետք է հաշվառված լինի համայնքում ոչ թե 2 տարի, ինչպես նախատեսվում է գործող օրենքով, այլ 6 ամիս: Երկրորդ փոփոխությամբ առաջարկվում է քվեարկության ամփոփման փուլում ընդդիմության վստահված անձանց անհրաժեշտության դեպքում տրամադրել գրանցամատյանում նշված ընտրողների թվի վերաբերյալ տվյալները: Ինչպես ասաց Թովմասյանը, սրանով կառավարությունը ընդառաջ է գնում ընդդիմությանը:

Քննարկումներից հետո պատգամավորները 73 «կողմ», 11 «դեմ», առանց ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ երկրորդ ընթերցմամբ քվեարկեցին օրինագծի օգնտին: