Opera Software ընկերությունը հրապարակել է 2011-ի ապրիլ ամսվա Opera Mini բջջային բրաուզերի վիճակագրությունը։
Ինչպես նշված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ, Opera Mini-ի ճանաչվածությունն աճում է։ 2011-ի ապրիլին բրաուզերից օգտվել է 107,1 մլն օգտագործող, ինչը 4,6 %-ով ավելի է մարտ ամսից։ Այս փաստը արձանագրում է Opera Mini բրաուզերի ամենաճանաչված լինելն ամբողջ աշխարհում։
Ըստ Opera Software-ի՝ սոցիալական ցանցերը հանդիսանում են բջջային բրաուզերներից օգտվելու պատճառը։ Opera Mini-ի տվյալներով, Facebook սոցցանցը հանդիսանում է ամբողջ աշխարհի կտրվածքով ամենաճանաչվածը, իսկ երկրորդ տեղում «Վ Կոնտակտե» սոցցանց է, որի հիմնական այցելուները Ռուսաստանի, Ուկրաինայի, Բելառուսի և Ղազախստանի օգտվողներն են։
Opera Mini-ի բրաուզերի օգտագործողների քանակով Հայաստանն առաջընթաց է գրանցել ԱՊՀ երկրների շարքում՝ մտնելով առաջատար տասնյակի մեջ։ Տասնյակը գլխավորում է Ռուսաստանը, հաջորդում են Ուկրաինան, Բելառուսը, Ղազախստանը, Ուզբեկստանը, Ղրղզստանը, ապա Հայաստանը, Մոլդովան, Ադրբեջանը և տասնյակը եզրափակում է Տաջիկստանը։
Դիտված վեբ-էջերի քանակով առաջատար են հանդիսանում Ուզբեկստանն ու Բելառուսը։ Իսկ Հայաստանում Opera Mini-ի օգտագործողները մեկ ամսվա ընթացքում միջինում դիտում են 1347 վեբ-էջ։
Ըստ Opera Mini -իի վիճակագրության, ԱՊՀ երկրներում առավել տարածված կայքերն են «Վ Կոնտակտե», «Յանդեքս», «Օդնոկլասնիկի», Google և Mail.Ru.
ԱՊՀ երկրներում Opera Mini բրաուզեր օգտագործողների մեծ մասն օգտագործում է Nokia հեռախոս, ապա Sony Ericsson և Samsung։