25 մայիսի 2011 - 15:18 AMT
Դիարբեքիրի քաղաքապետ. Քրդերի ներկա սերունդը վերջինն է, ում հետ թուրքերը կարող են բանակցել

«Անցած շաբաթ Դիարբեքիրի քաղաքապետ Օսման Բայդեմիրը լուրջ նախազգուշացում է արել թուրքական իշխանություններին: Բայդեմիրը, որին շատերը համարում են քրդամետ «Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցության չափավոր գործիչ, հայտարարել է, որ Քրդերի ներկա սերունդը վերջինն է, ում հետ Թուրքիայի կառավարությունը կարող է բանակցել, գրում է թուրքական Sunday’s Zaman-ը:

Ըստ նրա, նոր սերունդը չի ցանկանում փոխզիջման գնալ, նրա վրա ազդում են BDP-ի ավագ սերնդի ծայրահեղականները: Լուրջ խնդիր է համարում նա նաև այն, որ արևելյան ու արևմտյան Թուրքիայի բնակչությունը միմյանց չի հասկանում: «Մենք այլևս չենք կարող շփվել: Դա տխուր է, բայց փաստ է»,-ասել է քաղաքապետը:

Նա հավելել է նաև, որ հունիսի 12-ի ընտրություններից հետո ԱԶԿ-ն դեռ պատմական փոխզիջման հնարավարություն ունի քրդական հարցում: «Դա, կարծես, վերջին շանսն է թուրք և քուրդ քաղաքական գործիչների համար»-գրում է թերթը: