25 մայիսի 2011 - 18:28 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Էներգետիկայի նախարարը հաստատել է «Նաիրիտ» գործարանի հին սարքավորումների ապամոնտաժումը

Հայաստանի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարար Արմեն Մովսեսյանը Հայաստանի խորհրդարանում կառավարական ժամի ընթացքում մեկնաբանել է երևանյան «Նաիրիտ» քիմիական գործարանի հին սարքավորումների ապամոնտաժման մասին լուրերը: Ինչպես նշել է Մովսեսյանը, գործարանում այժմ իրականացվում են հին սարքավորումների ապամոնտաժման աշխատանքներ, այդ սարքավորումներն այնուհետև վաճառվում են որպես մետաղի ջարդոն: «Դա բնական գործընթաց է, և ոչ մի արտակարգ բան չկա: Նախ որոշվում է սարքավորումների տեխնիկական վիճակը, իսկ հետո դրանց ապամոնտաժման մասին որոշում է ընդունվում»,- ասել է Մովսեսյանը` պատասխանելով ՀՅ Դաշնակցություն խմբակցությունից պատգամավոր Արծվիկ Մինասյանի հարցին:

Խոսելով աշխատակիցների առջև գործարանի պարտքի մասին` նախարարը հաղորդել է, որ «Նաիրիտը» դեռ չի մարել երկու ամսվա աշխատավարձի պարտքը: «Մոտ ժամանակներս գործարանը կմարի նաև այդ պարտքը»,- ճշտել է Մովսեսյանը:

ՖՈՏՈՇԱՐՔ