25 մայիսի 2011 - 19:39 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Հայաստանի վարչապետ. Ես մի շարք դաշնակցականների եմ ճանաչում, որոնք հոգու խորքում համաձայն են ինձ հետ

Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը նորմալ է վերաբերվում կառավարությանը անվստահության հարցապնդում առաջադրելու մասին ՀՅ Դաշնակցություն խմբակցության պահանջներին: «Դա քաղաքական պայքարի մեթոդ է, որն ընտրել են մեր գործընկերները: Դրա նպատակն է բարձրացնել իրենց կուսակցության հեղինակությունն ընտրությունների նախաշեմին և անհրաժեշտ ձայներ ստանալ: Ես բոլորին կոչ եմ անում հանգիստ վերաբերվել քաղաքական պայքարի նման քաղաքակիրթ մեթոդին»,- ասել է վարչապետը:

Անդրադառնալով այն բանին, որ կառավարությանը անվստահության հարցապնդում առաջադրելու վերաբերյալ ՀՅԴ առաջարկի մասին որոշմանը «դեմ» են քվեարկել 13 պատգամավորներ, իսկ «կողմ»` ընդամենը 10: Տիգրան Սարգսյանը նշել է, որ, ամենայն հավանականությամբ, այդ հարցը լուրջ հետաքրքրություն չի առաջացրել պատգամավորների շրջանում: Ինչ վերաբերում է ՀՅԴ-ից պատգամավորների պնդումներին այն մասին, որ շատ պատգամավորներ կառավարությանը անվստահության հարցապնդում առաջադրելու կողմից էին, սակայն քաղաքական որոշում ընդունեցին և «դեմ» քվեարկեցին, ՀՀ վարչապետը, մասնավորապես, հայտնել է. «Ես մի շարք դաշնակցականների եմ ճանաչում, որոնք գալիս և ասում են ինձ, որ իրենք հոգու խորքում համաձայն են ինձ հետ»:

ՖՈՏՈՇԱՐՔ