Առաջին անգամ ՀՀ բանկային համակարգում ֆիզիկական անձանց առաջարկվում է ներդրումային վարկ: Ամերիաբանկի այս նոր վարկը ֆիզիկական անձանց տրամադրվում է ներդրումներ կատարելու կամ բիզնեսի ֆինանսավորման նպատակով:
Ներդրումային վարկը ֆիզիկական անձանց հնարավորություն է ընձեռում ՀՀ տարածքում գործող իրավաբանական անձանց կանոնադրական կապիտալում ձեռք բերել մասնակցություն` բաժնեմասերի կամ բաժնետոմսերի գնման կամ դրանց նոր թողարկմանը բաժանորդագրվելու միջոցով: Վարկը ֆիզիկական անձանց տրամադրվում է նաև ՀՀ տարածքում գործող բիզնեսներում ընդգրկվելու նպատակով` սարքավորումների կամ այլ հիմնական միջոցների ձեռքբերման և դրանք բիզնեսում ներգրավվելու միջոցով կամ նոր բիզնես նախաձեռնելու համար:
Ֆիզիկական անձանց համար նախատեսված ներդրումային վարկն ունի առավելություններ` տոկոսադրույքները մատչելի են, հնարավորություն է ստեղծվում բազմատեսակ գրավով ապահովվածության համար:
Ներդրումային վարկը տրամադրվում է ԱՄՆ դոլարով կամ Եվրոյով, առավելագույնը 5 տարի մարման ժամկետով, գումարի նվազագույն և առավելագույն չափ չի սահմանվում:
Ամերիաբանկի ներդրումային վարկը լայն հնարավորություններ կստեղծի ֆիզիկական անձանց ներդրումային գործունեության և բիզնեսի ծավալման համար: