30 մայիսի 2011 - 18:57 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Գարեգին Երկրորդ. Հայ ժողովուրդը կշարունակի պայքարը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման համար

Հայ Առաքելական եկեղեցին հետևողական կլինի, որպեսզի Հայոց ցեղասպանության հարցում արդարությունը հաղթանակի: Այդ մասին Երևանում կայացած Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի անդրանիկ նիստում հայտնել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը :

Կաթողիկոսը նշել է, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը ողջունում է հանձնաժողով ստեղծելու` Հայաստանի նախագահի նախաձեռնությունը, հանձնաժողովը զբաղվելու է Հայոց ցեղասպանության հարյուրամյակին նվիրված միջոցառումների համակարգմամբ: Գարեգին Երկրորդի խոսքով, այդ հանձնաժողովը կարևոր դեր է խաղալու, որպեսզի միջոցառումները պատշաճ մակարդակով անցկացվեն ինչպես Հայաստանում, այնպես էլ արտասահմանում:

«Վերջին տասնամյակների ընթացքում շատ երկրներ, միջազգային, կրոնական կազմակերպություններ ճանաչել են Հայոց ցեղասպանությունն այն համոզմունքով, որ այդ ձաստի ճանաչումը կարևոր քայլ է ամբողջ աշխարհում արդարության հաստատման համար»,- ասել է Ամենայն Հայոց Կաթողիկոսը` ավելացնելով, որ հայ ժողովուրդը կշարունակի պայքարը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման համար:

Ընդ որում` նա նկատել է, որ Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման միջոցով Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի առաջխաղացումն ավելի արդյունավետ կլինի:

ՖՈՏՈՇԱՐՔ