30 մայիսի 2011 - 19:48 AMT
Հայաստանի դեսպանատները կմասնակցեն Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումների կազմակերպմանը

Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունները Սփյուռքի հայկական կազմակերպությունների հետ միասին ակտիվորեն կներգրավվեն Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների կազմակերպման և անցկացման մեջ: Այդ մասին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի անդրանիկ նիստի ավարտից հետո լրագրողներին է հայտնել պետհանձնաժողովի քարտուղար, Հայոց ցեղասպանության Թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը:

Դեմոյանը հաղորդել է, որ աշնանը կկայանա պետհանձնաժողովի երկրորդ նիստը, որի ընթացքում կընդհանրացվեն 2012 թվականին ծրագրված միջոցառումների նախնական ծրագրերը: Վերջում նա նկատել է, որ պետհանձնաժողովի հիմնական նպատակներից մեկն է նպաստել հայկական Սփյուռքի և Հայաստանի միջև համագործակցության ակտիվացմանը: «2015 թվականին (Հայոց ցեղասպանության 100-ամյակ) ոչինչ չի ավարտվում, շատ բան դեռ նոր է սկսվում»,- ճշտել է Դեմոյանը: