12 մայիսի 2003 - 19:14 AMT
ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ՏԻԿԻՆՆ ԱՅՍՕՐ ԿԺԱՄԱՆԻ ՀԱՅԱՍՏԱՆ
Հայաստանի առաջին տիկին Բելա Քոչարյանի հրավերով այսօր Երեւան է ժամանում Ռուսաստանի առաջին տիկին Լյուդմիլա Պուտինան: ՀՀ նախագահի մամլո ծառայության հաղորդագրության համաձայն, ՌԴ ղեկավարի տիկինը կմասնակցի Երեւանում անցկացվող ռուսաց լեզվի ԱՊՀ եւ Բալթյան երկրների դպրոցական երկրորդ միջազգային օլիմպիադայի փակման հանդիսավոր արարողությանը: Երկօրյա այցի ընթացքում Լ.Պուտինան կայցելի նաեւ Հայաստանի մի շարք տեսարժան վայրեր, հանդիպում կունենա Երեւանի Պուշկինի անվան դպրոցի ուսուցիչների հետ: