1 հունիսի 2011 - 13:07 AMT
Հովհաննես Մարգարյան. Հայաստանում արտահերթ ընտրությունների անցկացումը ոչնչով հիմնավորված չէ

«Օրինաց երկիր» կուսակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը պատճառ չի տեսնում արտահերթ խորհրդարանական և նախագահական ընտրությունների անցկացման համար: Ինչպես Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է Մարգարյանը, մինչև հերթական ընտրությունները քիչ ժամանակ է մնացել և արտահերթ ընտրությունների անցկացումը ոչնչով պայմանավորված չէ:

Նա նաև ողջունել է ընդդիմության և իշխանությունների երկխոսությունը, նշելով, որ նախագահ Սարգսյանը երկխոսության կոչ է արել դեռ 2008-ին: «ՀԱԿ որոշ քաղաքակաբ գործիչների հայտարարություններն այլ կուսակցությունների խանդի կամ նախանձի մասին անհիմն են: Խանդը և նախանձը քաղաքական կատեգորիաներ չեն, մասնավորապես Օրինաց երկիրը ոչ մեկին չի խանդում»,- ասել է նա:

Իր հերթին «Ժառանգության» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը բացասական է գնահատել ՀԱԿ-ի և Լևոն Տեր-Պետրոսյանի փորձերը Հայաստանում միակ ընդդիմությունն անվանվելու վերաբերյալ: