2 հունիսի 2011 - 16:57 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
ՀՀԿ-ն արդեն մեջբերում է ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանին

Գործող իշխանությունների և ՀԱԿ-ի միջև Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործոնի մասին լրագրողների հարցին ի պատասխան իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցության պատգամավոր Արտակ Դավթյանն առաջարկել է նայել Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը մայիսի 31-ի ցույցի ժամանակ: Իր հերթին ՀԱԿ ներկայացուցիչ Սուրեն Աբրահամյանը հայտարարել է, որ Ռոբերտ Քոչարյանը «վախեցած է այդ երկխոսությունից»:

«Ակնհայտ է, որ որոշ ուժեր տարբեր պատճառներով շատ անհանգստացած են այդ հեռանկարով, որը կարող է արմատապես փոխել երկրում սոցիալ-տնտեսական, քաղաքական և հասարակական իրավիճակը: Առավել անհանգստացած է Հայաստանի «ամենանյարդային» և խուճապահար անձը, որը մեզանից լավ գիտի, թե ինչպիսի հիմքեր ունի անհանգստության և խուճապի համար»,- մայիսի 31-ի ցույցի ժամանակ ասել է Լևոն Տեր-Պետրոսյանը:

ՖՈՏՈՇԱՐՔ