3 հունիսի 2011 - 20:53 AMT
Անդրեյ Կոբելև. Հայերի հանդեպ հաղթանակը նվազեցնի հասարակայնության կողմից ճնշումը ռուսական հավաքականի վրա

Եվրո-2012 նախընտրական առաջնության հանդիպմանը Հայաստանի հավաքականի հանդեպ հաղթանակը նվազեցնի հասարակայնության կողմից ճնշումը Ռուսաստանի հավաքականի վրա: Այդ մասին հայտնել է մոսկովյան «Դինամոյի» նախկին մարզիչ Անդրեյ Կոբելևը: «Օրիգինալ չեմ լինի. Ռուսաստանի հավաքականի հաղթանակին եմ սպասում, որը կնվազեցնի թիմի շուրջ ծավալված իրարանցումը»,- ասել է Կոբելևը:

Նա նշել է նաև, որ հանդիպման արդյունքը կախված կլինի այն բանից, թե ինչպիսի խաղ կցուցադրեն ռուսները, այլ ոչ թե նրանից, թե ինչպես նրանց թույլ կտա խաղալ հակառակորդը: «Հասկանալի է, որ Հայաստանը դյուրին մրցակից չէ, բայց մյուս կողմից մեր հավաքականն ավելի ուժեղ կազմ ունի և իր հարկի տակ է խաղալու: Այնպես որ ռուսական հավաքականը բոլոր չափանիշներով հանդիպման ֆավորիտն է»,- հայտնել է «Դինամոյի» նախկին մարզիչը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: Ռուսաստան-Հայաստան հանդիպումը կկայանա հունիսի 4-ին Սանկտ-Պետերբուրգում: Այս թիմերի առաջին հանդիպումը կայացավ մարտին Երևանում և ավարտվեց զրոյական հաշվով: