3 հունիսի 2011 - 21:21 AMT
ՀՀ և Վրաստանի խորհրդարանների փոխխոսնակները քննարկեցին միջխորհրդարանական համագործակցության հարցեր

Հունիսի 3- ին Տավուշի մարզի Իջևան քաղաքում տեղի ունեցավ Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահների` ՀՀ ԱԺ փոխնախագահ Սամվել Բալասանյանի և Վրաստանի խորհրդարանի փոխնախագահ Միխեյիլ Մաչավարիանիի գլխավորած պատվիրակությունների աշխատանքային հանդիպումը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի գործունեությանը վերաբերող մի շարք հարցեր, կարևորեցին աշխատանքների արդյունավետութան բաձրացման անհրաժեշտությունը, շեշտեցին երկու երկրների խորհրդարանների միջև փոխգործակցության ակտիվացման և զարգացման կարևորությունը, անդրադարձան երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի ևս:

Հանդիպմանը մասնակցում էին նաև Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանը և Հայաստանում Վրաստանի հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թենգիզ Շարմանաշվիլին, երկու երկրների խորհրդարանների պատգամավորներ: