6 հունիսի 2011 - 16:11 AMT
Արմեն Նազարյանը ձյուդոյի Աշխարհի գավաթի խաղարկությունում չորրորդ տեղն է զբաղեցրել

Բուխարեստում ավարտվեց ձյուդոյի Աշխարհի գավաթի խաղարկությունը, որում Հայաստանը ներկայացնում էր Արմեն Նազարյանը:

Հայ ձյուդոիստն իր բոլոր մենամարտերում հաղթանակներ տարավ և անցավ կիսաեզրափակիչ, սակայն այդ փուլում պարտություն կրեց Դանու Խեորխե Ֆասիեից (Ռումինիա), որն էլ հաղթող ճանաչվեց: Երրորդ տեղի համար պայքարում Նազարյանը զիջեց Պավել Զագրոդնիկին (Լեհաստան) և զբաղեցրեց 4-րդ տեղը:

Աշխարհի գավաթում վարկանիշային Օլիմպիական միավորներ էին խաղարկվում, և Նազարյանին հաջողվեց միավորներ հավաքել:

Գավաթից հետո Նազարյանն ու Հովհաննես Դավթյանը Բուխարեստի հարևանությամբ գտնվող Օլիմպիական բազայում քառօրյա հավաք կանցկացնեն և Հայաստան կվերադառնան հունիսի 9-ին: