6 հունիսի 2011 - 16:18 AMT
Դավիթ Նալբանդյանը ATP հունիսի վարկանիշում 24-րդ տեղն է իջել 1425 միավորով

Հունիսի 6-ին ATP-ն (Թենիսի միջազգային ասոցիացիա) հրապարակեց աշխարհի ուժեղագույն թենիսիստների հերթական վարկանիշային ցուցակը: Արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը մայիսի 23-ի արդյունքների համեմատ իջել է մեկ հորիզոնականով և 1425 միավորով 24-րդ տեղն է զբաղեցնում:

Երկու վիրահատություններից հետո Նալբանդյանը կորտ կվերադառնա հունիսին և կմասնակցի «Queen’s Club» առաջնությանը Լոնդոնում: Այնուհետև նա ելույթ կունենա լոնդոնյան մեկ այլ` «Boodles Challange» առաջնությանը, որը տեղի կունենա հունիսի 14-ից 18-ը: Այս մրցաշարերը նախապատրաստական կլինեն «Ուիմբլդոնից» առաջ, որը մեկնարկում է հունիսի 20-ին:

Վարկանիշը շարունակում է գլխավորել Ռաֆայել Նադալը (Իսպանիա) 12070 միավորով, որը հունիսի 5-ին 6-րդ անգամ «Ռոլան Գարրոսի» հաղթող ճանաչվեց` պարտության մատնելով Ռոժեր Ֆեդերերին (Շվեյցարիա): Վերջինս երրորդ տեղում է 9230 միավորով: Վարկանիշի երկրորդ հորիզոնականը 12025 միավորով զբաղեցնում է սերբ Նովակ Ջոկովիչը: