8 հունիսի 2011 - 12:59 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Մեկ ապրանքանիշային դեղի արտադրության համար անհրաժեշտ է 1 մլրդ դոլար

Հայաստանում դեղագործական ոլորտի ակտիվ զարգացումը սկսվել է անկախության հռչակումից հետո և այդ շրջանում զգալի ներդրումներ են կատարվել, ասել է Գերազանցության կենտրոնի ղեկավար, «Ֆարմա» ամսագրի գլխավոր խմբագիր Արամ Ղազարյանը: Նրա խոսքերով, այսօր Հայաստանում գործում են 14 ընկերություններ, որոնց արտադրանքն իրացվում է ինչպես տեղական, այնպես էլ արտաքին շուկաներում, մասնավորապես, ԱՊՀ երկրներում: «Տեղի արտադրանքի որակը լիովին համապատասխանում է միջազգային չափանիշներին, ուստի մեզ հաջողվել է պատվով դուրս գալ այս մրցակցային պայքարում»,- ասել է նա:

Այսօր Հայաստանում արտադրվում են դեղերի համարյա բոլոր տեսակները, սակայն մեկ ապրանքանիշային դեղի արտադրության համար անհրաժեշտ է 1 մլրդ դոլար, ասել է Հայաստանի Դեղարտադրողների և ներմուծողների միության նախագահ Սամվել Զաքարյանը:

ՖՈՏՈՇԱՐՔ