9 հունիսի 2011 - 17:12 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Մեքսիկայի հեղափոխության մասին պատմող ցուցահանդեսով Հայաստանում բացվեցին Մեքսիկայի օրերը

Հունիսի 9-ին Երևանի «Մոսկվայի տանը» Մեքսիկայի հեղափոխության մասին պատմող ցուցահանդեսով բացվեցին Հայաստանում Մեքսիկայի մշակութային օրերը: Բացմանը ելույթ ունեցավ ՀՀ-ում Մեքսիկայի արտակարգ և լիազոր դեսպան Ալֆրեդո Պերես Բրավոն (նստավայրը` Մոսկվա), ով մեծ ուրախությամբ ողջունեց բացման բոլոր ներկաներին: Նույն դեսպանության մշակութային հարցերով կցորդ Հենոք Դե Սանտյագոն լրագրողների հետ զրույցում ասաց, որ ցուցահանդեսում ներկայացված լուսանկարները լավագույնս արտացոլում են իրենց պատմության կարևորագույն էջերից մեկը:

Ցուցահանդեսին ներկայացված են Մեքսիկայի մարդաբանության և պատմության ազգային ինստիտուտի արխիվի 28 լուսանկարները` արված Կասակոլա ընտանիքի կողմից:

Մեքսիկայի հեղափոխությունը տեղի է ունեցել 1911 թ-ին, որտեղ Ֆրանցիսկո Մադերոյի գլխավորությամբ հեղափոխական զորքը տապալեց 34 տարի երկրում ղեկավարած գեներալ Պորիֆիրիո Դիասի դիկտատուրան:

Ցուցահանդեսը կշարունակվի մինչև հունիսի 11-ը:

ՖՈՏՈՇԱՐՔ