9 հունիսի 2011 - 21:45 AMT
Յելի համալսարանի երգչախումբը համերգով հանդես կգա Երևանում

Յելի համալսարանի երգչախումբը (ԱՄՆ) կայցելի Հայաստան: Ինչպես ասվում է PanARMENIAN.Net ստացված նամակում, Յելի երգչախմբի շրջանավարտները հանդես կգան լայնամասշտաբ համերգով, որը կկայանա հունիսի 26-ին` ժամը 19:00-ին, Երևանի Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում:

Համերգի շրջանակներում երգչախումբը ելույթ կունենա Հայաստանի Պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ` գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, ինչպես նաև համերգի հատուկ հյուրերի` կոմպոզիտոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Կոնստանդին Օրբելյանի, «Փարոս» կամերային երգչախմբի և տենոր Եղիշե Մանուչարյանի հետ: