14 հունիսի 2011 - 18:16 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Արցախի նախագահ. Հակամարտության ուժային լուծման տարբերակն անհեռանկարային է՝ դա ցույց տվեց նախորդ պատերազմը

Ղարաբաղյան կողմը երբեք չի բացառում մարտական գործողությունների վերսկսման սցենարը, հատկապես Ադրբեջանի ահագնացող ռազմաշունչ հռետորաբանության ու հակահայկական քարոզչության ֆոնի վրա: Այդ մասին «Վոեննի դիպլոմատ» ամսագրին տված հարցազրույցում հայտարարել է Արցախի նախագահ Բակո Սահակյանը:

«Սակայն, լայնածավալ ռազմական գործողությունների հավանականությունն իրոք փոքր է: Պատերազմը հղի է անկանխատեսելի հետևանքներով և հազիվ թե միջազգային հանրությունը, մասնավորապես միջնորդ երկրները, շահագրգռված լինեն նրանում, որ այնպիսի կարևոր տարածաշրջանը, ինչպիսին Հարավային Կովկասն է, լինի անկանխատեսելի ու անկայուն»,-ասել է Բակո Սահակյանը:

Արցախի նախագահը հայտարարեց նաև, որ ԼՂՀ պաշտպանության բանակն ունի մարտունակության բարձր մակարդակ և Արցախի զինված ուժերն ի վիճակի են դիմակայել Ադրբեջանի հնարավոր ագրեսիային: «Այնուամենայնիվ, հակամարտության ուժային լուծման տարբերակն անհեռնկարային է՝ դա ցույց տվեց նախորդ պատերազմը: Վերապրելով պատերազմը, մենք ավելի ենք գնահատում խաղաղությունը»,-ասել է Արցախի նախագահը:

ՖՈՏՈՇԱՐՔ