16 հունիսի 2011 - 16:22 AMT
2011 թվականին «ՀայՌուսգազարդը» կներդնի 8,49 մլրդ դրամ

Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հունիսի 16-ի նիստում հաստատել է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի 2011 թվականի 8,49 մլրդ դրամ կազմող ներդրումային ծրագիրը:

Հիմնական միջոցները կուղղվեն հետևյալ ուղղությունների զարգացմանը. գազատրանսպորտային համակարգի վերակառուցում՝ 3,34 մլրդ դրամ, գազաբաշխիչ համակարգի ընդլայնում՝ 5,15 մլրդ դրամ: Բացի այդ, Աբովյանի ստորգետնյա գազապահեստարանի վերակառուցման նպատակով կհատկացվի 520 մլն դրամ, ինչը թույլ կտա 15 տոկոսով ավելացնել նրա ներուժը:

«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն մտադիր է նաև 2011թ. 15 հազարով ավելացնել իր բաժանորդների բազան, որը հունիսի 1-ի դրությամբ կազմում է 616336 բաժանորդ: